ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մեր կայքն է: https://soapme.am.

Շնորհակալություն մեր կայք այցելելու համար: Կարդացեք այս դրույթները և պայմանները ՝ մեր կայքից օգտվելու  համար:

Սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) կնքված է համարվում Ձեր (այսուհետ նաև՝ Հաճախորդ) (անձ, ով մուտք է գործել և (կամ) օգտագործում է սույն՝ «soapme.am» կայքը (այսուհետ՝ Կայք)) և ԱՁ Աննա Ալեքյան (այսուհետ՝ Սոուփ Մի) միջև: Կարգում ցանկացած հղում «մենք», «մեր», «մեզ» բառերին վերաբերում է Սոուփ Միին, և ցանկացած հղում «Դուք», «Ձեր», «Ձեզ» վերաբերում է Հաճախորդին:

Ձեր կողմից սույն Կայք մուտք գործելը և կամ Կայքից որևէ ձևով օգտվելը կարգավորվում է Կարգով և Դուք, մուտք գործելով Կայք և կամ որևէ կերպ օգտվելով Կայքից, Ձեր համաձայնությունն եք տալիս Կարգի բոլոր դրույթներին:

Սոուփ Մին իրավունք ունի ցանկացած պահի Կարգը ենթարկել փոփոխության՝ միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման: Այդպիսի փոփոխություններից հետո Ձեր կողմից Կայք մուտք գործելը և/կամ որևէ կերպ օգտագործելը հաստատում է Ձեր կողմից այդ փոփոխություններին համաձայն լինելը:

1. Գաղտնիություն

Շնորհակալություն Սոուփ Միի Կայք այցելության համար։ Մեզ համար չափազանց կարևոր է մեր Հաճախորդների վստահությունը։ Սահմանելով գաղտնիության վերաբերյալ այս դրույթները ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես ենք հավաքագրում, պաշտպանում և օգտագործում Հաճախորդների տվյալները:

2. Տվյալների հավաքագրումը

Սույն կարգի իմաստով անձնական տվյալներ են համարվում Ձեզ վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել Ձեր ինքնությունը, ներառյալ՝ Ձեր անունը, հասցեն, հեռախոսահամարը, փոստային դասիչը, տարիքը, ինչպես նաև Ձեր անձին վերաբերող այլ տվյալներ, ներառյալ՝ մաշկի տեսակը) (այսուհետ միասին՝ Անձնական տվյալներ): Անձնական տվյալ չեն համարվում Հաճախորդների վերաբերյալ ընդհանուր վիճակագրությունը, Կայքի օգտագործման մասին տեղեկությունները և այլ ոչ անձնական տվյալները:

Դուք կարող եք օգտվել մեր Կայքից առանց Ձեր մասին Անձնական տվյալներ տրամադրելու, սակայն, դա կարող է սահմանափակել Կայքի որոշակի առանձնահատկություններից օգտվելու Ձեր հնարավորությունը:

Ձեր Անձնական տվյալները մեր կողմից հավաքագրվում և պահպանվում են հետևյալ դեպքերում (առանց սահմանափակման).

  • Կայքում գրանցվելիս,

  • Հատուկ առաջարկի մասնակցելիս,

  • Բաժանորդագրվելիս,

  • Ցանկացած այլ հաղորդակցության ժամանակ:

Մենք կարող ենք նաև խնդրել Ձեզ տրամադրել մեր արտադրանքի հետ կապված Ձեր նախասիրություններն ու հետաքրքրությունները:

Ավտոմատ կերպով հավաքագրած տվյալները ներառում են միայն Կայքի լեզվի մասին տեղեկությունը։

3. Տվյալների օգտագործումն ու փոխանակումը

Սոուփ Մին հավաքագրում է Ձեր Անձնական տվյալները հետևյալ նպատակներով, այդ թվում (առանց սահմանափակման)`

  • պատասխանելու Ձեր հարցերին եւ դիմումներին,

  • Ձեզ համար ապահովելու Կայքի որոշակի մասերի և առանձնահատկությունների հասանելիությունը,

  • հաստատելու Ձեր ինքնությունը,

  • Կայքում գնումներ իրականացնելու,

  • հաղորդակցվելու Ձեզ հետ՝ Ձեր հաշվի և գործունեության վերաբերյալ

պայմանների կամ դրույթների փոփոխության մասին տեղեկացնելու համար,

  • մեր նյութերը, գովազդը և առաջարկները Ձեզ համար անհատականացելու ,

  • Կայքը բարելավելու և ներքին գործնական նպատակներով։

4. Անձնական տվյալների գրանցումը

Հաճախորդի Անձնական տվյալները օգտագործվում են միայն համաձայն Կարգի: Սոուփ Մին Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Բացառությամբ Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որեւէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։

Սոուփ Մին չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերին կամ բանկային այլ տվյալներին և հետևաբար Սոուփ Մին որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):

5. Առաքում

Սոուփ Մին կանի առավելագույնն իր կողմից նշված ժամկետներում Ձեր կողմից գնված ապրանքների առաքումն ապահովելու համար։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ուշացումը տեղի է ունեցել առաքումն իրականացնող ընկերության պատճառով:

Առաքման ժամանակի հետ կապված դժգոհությունները խնդրում ենք ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել 077 350 888 հեռախոսահամարով:

6. Գներ

Չնայած նրան, որ Կայքում պարբերաբար թարմացվում են գները, սակայան հնարավոր են անհապատասխանություններ Կայքում նշված գնի և վերջնական գնի միջև:

Գնային տարբերություն նկատելու դեպքում խնդրում ենք դիմել մեզ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարել 077 350 888 հեռախոսահամարով:

7. Վերադարձի պայմաններ

Առցանց գնված ապրանքները ենթակա են վերադարձի գնման պահից սկսած 14 օրվա ընթացքում։ Եթե հայտնաբերել եք որևէ անհամապատասխանություն ապրանքի նկարագրի հետ, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ +374 77350888 հեռախոսահամարով։ Վերադարձի ենթակա են փակ և անվնաս տուփերով, չօգտագործված և չբացված խնամքի միջոցները։ Եթե այս պայմաններն առկա են, ապա կարող եք զանգահարել +374 95 33 05 83 հեռախոսահամարով՝ վերադարձի հայտ գրանցելու համար: Ապրանքի վերադարձի համար անհրաժեշտ է ունենալ ներկայացնելով վաճառքի կտրոնը կամ առցանց գնման հաստատման նամակը: Ապրանքի վերադարձը կատարվում է մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ապրանքի վերադարձի համար անհրաժեշտ է ներկայացնել վաճառքի կտրոնը կամ առցանց գնման հաստատման նամակը: Ապրանքի վերադարձը կատարվում է մինչև 10 աշխատանքային օրվա ընթացքում: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ապրանքի վերադարձի ժամանակ առաքման վճարը չի փոխհատուցվում։ Եթե առաքումն անվճար կամ հատուկ սակագնով է իրականացվել, ապա առաքման գումարը գանձվում է վերադարձի ենթակա գումարից՝ ըստ կայքում ներկայացված առաքման սակագների։ Պատասխանատվություն Soap Me Armenia ընկերությունը պատասխանատվություն չի կրում Կայքի օտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար: Սա չի բացառում ընկերության պատասխանատվությունը իր արտադրանքի պատշաճ օգտագործումից Ձեր կրած հնարավոր վնասների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապրանքի վերադարձի ժամանակ առաքման վճարը չի փոխհատուցվում։ Եթե առաքումն անվճար կամ հատուկ սակագնով է իրականացվել, ապա առաքման գումարը գանձվում է վերադարձի ենթակա գումարից՝ ըստ կայքում ներկայացված առաքման սակագների։

8. Նամակագրություն

Եթե Դուք մեր Կայքում գրանցվելիս ընտրել եք Սոուփ Միի էլեկտրոնային ամսագիրը ստանալու հնարավորությունը, ապա պարբերաբար բացի ամսագրից, Սոուփ Միի կողմից կարող եք ստանալ նորություններ և տեղեկություններ հատուկ առաջարկների մասին:

Դուք կարող եք հրաժարվել նամակներ ստանալուց «Հրաժարվել» (Unsubscribe) հնարավորության միջոցով, որը կարող եք գտնել ստացված նամակի վերջում։ Նամակից հրաժարվելուց հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ Սոուփ Միից՝ բացառությամբ Սոուփ Միի կողմից Ձեր պատվերի հաստատման նամակները:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել 077 350 888 հեռախոսահամարով:

9. Մտավոր սեփականություն

Կայքում ներկայացված ամբողջ տեղեկատվության (ներառյալ՝ նկարներ, կից նկարագրություն, դիզայն) նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է Սոուփ Մին՝ բացառությամբ այն մտավոր սեփականության, որը պատկանում է երրորդ անձնանց որպես միակ սեփականատեր կամ համասեփականտեր:

Սոուփ Մի անունը և խորհդանիշը գրանցված ապրանքային նշաններ են և պաշտպանված են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Մեր նյութերը օգտագործելու, կրկնօրինակելու, թարգմանելու և/կամ Սոուփ Մի ապրանքային նշանը (նշանները) օգտագործելու համար խնդրում ենք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարել 077 350 888 հեռախոսահամարով:

10. Պատասխանատվություն

Սոուփ Մին պատասխանատվություն չի կրում Կայքի օտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար: Սա չի բացառում Սոուփ Միի պատասխանատվությունը իր արտադրանքի պատշաճ օգտագործումից Ձեր կրած հնարավոր վնասների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: