Դեմքի ֆիտնես

Facefitness –ի կանոնները

❗️Կարծում եմ հենց այս նյութով է անհրաժեշտ սկսել այս բլոգը: Եթե դու որոշել ես զբաղվել դեմքի ֆիտնեսով, անպայման կարդա այս նյութը: Եվ իհարկե չմոռանաս Եվ այսպես թվարկեմ մի քանի կանոն , որը անհրաժեշտ է պահպանել դեմքի և վզի հատվածի մարզման ժամանակ: 1. Նախ և առաջ լվացեք և խորը մաքրեք ձեր ձեռքերը և դեմքը: Մարզման ժամանակ մենք ակտիվացնում ենք արյան շրջանառությունը, ծակոտիները բացվում են և շատ կարևոր է դրանց մեջ ավելորդ կեղտ չտանելը:2. Կարևոր է կեցվածքը և պարանոցի դիրքը: Վարժությունները կատարելի անհրաժեշտ է պահպանել պարանոցի դիրքը , որպեսզի վնասակար ազդեցություն չունենանք:3. Անպայման օգտագործել հայելի:4. Շատ կարևոր է նաև կատարման տեխնիկան: Ցանկացած վարժության հիմնական կանոնը՝ չառաջացնել նոր կնճիռներ (հենց այդ նպատակով էլ խորհուրդ է տրվում օգտագործել հայելի վարժության կատարման ժամանակ , որպեսզի մեկ կետի շախատելու ժամանակ բացասական չազդենք մյուս հատվածի վրա՝ օրինակ կզակի հատվածի վրա աշխատելուց չշարժենք ճակատային հատվածը և այլն)5. Եվ, որ ամենակարևորն է ՝ օրինաչափությունը: Ամբողջ կուրսը կարող եք կատարել շաբաթական 3-4 անգամ, իսկ այն հատվածները, որոնք ձեզ մոտ պրոբլեմատիկ են , անհրաժեշտ է աշխատել ամեն օր: Մաղթում եմ բոլորիդ հաջող մարզումներ: Լինենք առողջ, գեղեցիկ և բնական խնամված:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *